Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է։
Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակին, խոսել երեկ Տեր Բագրատ Գալստանյանի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, ակցիաների, ինպիչմենտ սկսելու գործընթացի, եկեղեցի-հասարակություն հարաբերությունների մասին, ինչպես նաև ամփոփել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը։
Էդվարդ Անտինյանի խոսքով՝ լավ ճանապարհ չէ, որ ասենք՝ Փաշինյանը գնա, ով ուզում է, գա. «Իմպիչմենտն ի սկզբանե դատապարտված է, իսկ Բագրատ Սրբազանը չի տիրապետում քաղաքական իրավիճակին։ Բագրատ Սրբազանի քաղաքական կենսագրությունն ավելի կարճ է լինելու, քան այն 6 օրը, որ քայլել է։ Նիկոլ Փաշինյանին իր խաղով չեք հաղթելու։ Բագրատ Սրբազանի համար ինքնասպանություն է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը քննարկելը»։
Քաղաքագետը չի կարծում, թե Գարեգին Երկրորդը Ռուսաստանի հանձնարարությունն ավելի անտարբեր կկատարի, քան Կիրիլը. «Գարեգին Երկրորդ այդ դուխն ունի՞, որ կարողանա Ռուսաստանի ասածը չանի»։
Կրկին խոսելով Բագրատ Սրբազանի հայտարարությունների մասին՝ Էդվարդ Անտինյանը հարցրեց․ Աստծո սպասավոր մարդը հայր է համարում իր շեֆի՞ն. «Ո՞նց կարող է «Հայր մեր» արտասանող մարդն ասի «մեր հայրը»՝ նկատի ունենալով կաթողիկոսին։ Բագրատ Սրբազանը Գիքորի նման չգիտի՝ ինչ պիտի անի։ Նիկոլ Փաշինյանն իր բաժին Աստծուն է բերել, կաթողիկոսն՝ իր։ Ուզում եք ընտրել մի մարդու, որ անգամ չգիտեք՝ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ից, ԵՄ-ն ԵԽ-ից տարբերու՞մ է, թե՞ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում