Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տեղի ունեցած ասուլիսին, խոսել հիմնական շեշտադրումների, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, պայքարին ներգրավված հոգևորականների, Փաշինյան-Պուտին հանդիպման, Արևմուտք-Հայաստան հարաբերությունների և սահմանազատման կարևորության մասին։
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը վաղուց կորցրել է սեփական դեմքը. «Ռոբերտ Քոչարյանը երբեք սեփական դեմք չի ունեցել։ Նրան երբեք չեն ընտրել, միշտ նշանակել են։ Ռոբերտ Քոչարյանն ընկալելի չէ մեր հասարակության համար։ Փորձ է արվում կղերականացնել քաղաքական գործընթացները։ Եթե բախումներ եղան, մարդիկ զոհվեցին, ո՞վ է պատասխան տալու՝ Քոչարյա՞նը, թե՞ Գարեգին Երկրորդը։ Չեմ ընդունում Գարեգին Երկրորդին, չեմ ընդունում արքեպիսկոպոսներին. այլ երկրի շահեր են սպասարկում։ Կոչ եմ անում՝ եկեղեցու անվան տակ չիրականացվի կեղտոտ քաղաքականություն»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին՝ քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա գնալ-չգնալը Արևմուտքին հետաքրքիր չէ. պահվածքն է կարևոր. «Պուտինն այսօր Հայաստանի տնտեսական կախվածությունն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում