Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։
Նա անդրադարձել է Տավուշում ընթացող գործընթացներին, խոսել նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկման, խաղաղության պայմանագրի, սահմանազատման գործընթացի շարունակականության և այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որ Ադրբեջանին պահի գործընթացի մեջ.
«Ադրբեջանի քայլերը հիմք չեն ներշնչում փոխադարձ վստահության համար։ Ադրբեջանն արհեստական խնդիրներ է ստեղծում։
Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցություններում վտանգ եմ տեսնում։
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «Արցախը՝ Սյունիքի դիմաց» գործարք տեղի ունեցավ, իսկ նոյեմբերի 9-ի կրկին շեշտադրումը Ադրբեջանի կողմից Ռուսաստանին ուղղված ռևերանս է»։
Մանրամասները՝ տեսանյութում