Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։
Նա անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող գործընթացներին, խոսել իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման վերաբերյալ ահազանգերի, լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքերի, Բաքվում պահվող գերիների, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից ստացված բողոքների մասին։
Անահիտ Մանասյանի խոսքով՝ մարդկային, էմոցիոնալ առումով պետք է հասկանալ տավուշցիներին. «Տավուշցիներին մտահոգող բոլոր խնդիրներն արձանագրել ենք»։
Խոսելով Բաքվում գտնվող գերիների և պահվող անձանց խնդիրների մասին՝ ՄԻՊ-ը նշեց, որ պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ, բայց պատասխան չի ստացել.
«Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ հարցերը չենք քննարկել։ Գերիների խնդիրն անընդհատ բարձրաձայնում ենք միջազգային գործընկերների մոտ, իսկ ԼՂ-ից տեղահանվածներից ստանում ենք տարբեր խնդիրների վերաբերյալ բողոքներ։ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում պետական մարմիններում անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ»։
Մանրամասները՝ տեսանյութում