Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին, խոսել տարածաշրջանում Ռուսաստանի դերի, Արևմուտք-Ռուսաստան մրցապայքարի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և այս համատեքստում առկա ռիսկերին և մարտահրավերներին։
Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Ալիևն այս 4 գյուղերի համար պատերազմ չէր սկսելու. «Ալիևը Բլինքենի զանգից հետո բաց չի թողնելու ԼՂ նախկին նախագահներին։ Ալիևն ապացուցել է, որ իր փայն ստանալուց հետո կարող է անտեսել Արևմուտքին։ Նա դեմարշ արեց ու հասավ իր ուզածին։ Արևմուտքի օպերատորն այս տարածաշրջանում Թուրքիան է, իսկ Ռուսաստանին և Իրանին պատերազմը ձեռնտու չէ։ Ալիևը մի քանի օր առաջ ճանապարհային քարտեզը գծել է։ Հավանաբար, մինչև COP29-ը կնքվելու է ոչինչ չասող խաղաղության պայմանագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում