Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է։
Նա անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող գործընթացներին, խոսել հայ-ադրբեջանական հարաբերություններից, եկեղեցի-իշխանություն փոխհարաբերություններից, ինչպես նաև հակադարձել ընդդիմության քննադատություններին։
Գաբրիելյանի խոսքով՝ Սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրի բաղկացուցիչ մասն է. «Չեմ կարծում՝ սահմանազատման գործընթացը այս կամ այն կողմի հաղթանակն է։ Այս գործընթացը էսկալացիայի ռիսկը որոշակի նվազեցնում է։ Սահմանազատման գործընթացը ևս բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Սերժ Սարգսյանը լավ գիտի՝ ամենավատ բանակցությունը պատերազմից լավ է։ Սերժ Սարգսյանն սկսել է լավ ճանաչել մեր հանրությանը, բայց ՀՀ-ում ներկայումս չկա իշխանափոխության լայն հանրային պահանջ։ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած դաշինքները իշխնափոխության հնարավորություն չունեն»։
Խոսելով Եկեղեցի-իշխանություն հարաբերություններից Գաբրիելյանն ասաց՝ մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. «Եկեղեցին ներկայացնող դերակատարները բավականին խնդրահարույց են»։
Մանրամասները՝ տեսանյութում