Radar Զրույց

«ՌԴ-ն ու ԱՄՆ-ն օգտագործում են ցեղասպանության տրավման». Աղասի Թադևոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է հասարակության վրա ցեղասպանության հետևանքներին, իր օրինակով պատմել ցեղասպանության բարդույթների, կոլեկտիվ տրավմաների, ինչպես նաև այս համատեքստում խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ցեղասպանության հարցի շուրջ ազգային դիսկուրսի մասին։

Աղասի Թադևոսյանը պատմել է, որ իր պապը 7 տարեկանում ականատես է եղել, թե ինչպես են ընտանիքի 20 անդամներն սպանվել։ Նրա դիտարկմամբ՝ ամենակարևորը հողերի փոխհատուցման խնդիրը չէ. 

«2020թ. այդ հռետորաբանությունն այնքան ուժեղ էր, որ թվում էր՝ նորից ցեղասպանություն է լինելու։ 

Եթե Թուրքիան չի ցանկանում շարունակել ցեղասպան գործողությունը, ինչու՞ քայլ չի անում։ 

Խնդիր չենք դրել ցեղասպանության հարցի շուրջ ձևավորել ազգային դիսկուրս։ 

Ցեղասպանության կոլեկտիվ տրավման օգտագործվում է և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից»։

Խոսելով հասարակության ընկալումների մասին՝ Թադևոսյանը հիշեց, թե ինչպես են երեխային բացատրել, թե թուրքը չորսոտանի հրեշ է. «Երբ ասացի, որ մեզ նման սովորական մարդ է, զարմացավ»։

Մանրամասները՝ տեսանյութում