Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է։
Նա անդրադարձել է սահմանազատման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Տավուշի մարզում տեղի ունեցող իրադարձություններին, խոսել Ալիև-Պուտին հանդիպման, սպասվելիք Շոլց-Ալիև և Փաշինյան-Պուտին հանդիպումներից և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հեռանկարներից։
Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամաբ՝ Տավուշի մարզում այդ խմբերի ակտիվացումը Ռուսաստանի պաշտոնական արձագանքն է հայ-ադրբեջանական պայմանավորվածությանը.
«Սրբազան կոչվող անսուրբ անձինք սահմանագլխին պետության դեմ գործունեությամբ են զբաղված։
Ռուսաստանը կրել է ծանրագույն բարոյաքաղաքական ֆիասկո, և այս արդյունքը հնարավորություն է տալիս վարչապետին ռուսներին ասել՝ դուք այստեղ անելիք չունեք։
Ադրբեջանը մտել է մի պարտավորության տակ, որի վրայով չի կարող անցնել։ Ժամանակն է սահմանազատման գործընթացը տեղափոխել միջազգային հովանու ներքո և ռուսական ներկայությունը տարածաշրջանում լիկվիդացնել»։
Անդրադառնալով այսօր տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպմանը՝ Մեհրաբյանը նկատեց․ այն ռազմավարական բնույթի հանդիպում է երկու հոգեեղբայրների միջև, սակայն արդյունքների մասին պետք է խոսել սպասվելիք Ալիև-Շոլց հանդիպումից հետո միայն։
Կրկին խոսելով Տավուշում կատարվողի մասին՝ ասաց. «5-րդ շարասյունն ու 6-րդ պալատը թափված են լինելու փողոցում. սա նրանց վերջին մարտն է։ Այս խորեոգրաֆիան Լարս փակելու օպերացիա է՝ առանց Լարսը փակելու։ Ասել են՝ պետք չի Լարս փակել, «տավարիշ կոմանդիր», մենք Բագրատաշենում կանենք»։
Նաև հավելեց՝ Փաշինյանն էլ է Պուտինի հետ հանդիպելու. «Հուսով եմ՝ կլինի այլևս վերջինը»։
Մանրամասները՝ տեսանյութում