Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Արեգ Քոչինյանն է։
Նա անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում Արևմուտքի և Ռուսաստանի ցանկություններին, խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունների, Տավուշին սահմանամերձ 4 գյուղատարածքների վերադարձի, ստեղծված իրավիճակում լուծումների գնալու հնարավորության, ԵՄ անդամության վերաբերյալ խոսակցությունների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Արեգ Քոչինյանի խոսքով՝ ռուսական կողմը կարմիր գծեր չունի. մինչև վերջ կգնա.
«Այս հարցում մեր շահերը համընկնում են բոլորի հետ, բացի Ռուսաստանի։
Ռուսաստանն Ադրբեջանի կողմից չէ, այլ կոնֆլիկտի։ Ռուսաստանի դաշնակիցը կոնֆլիկտն է, ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը։
4 գյուղատարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին. այստեղ 2-րդ կարծիք չկա։
Այս թեման կար նոյեմբերի 9-ի հրադադարի առավոտյան տարբերակում, որը դուրս թողնվեց երեկոյան տարբերակից։ Սա միակ տարբերակն է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան այս փոսից դուրս գալ»։
Ըստ նրա՝ Ադրբեջանը շատ ավելի ինքնիշխան պետություն է, քան Հայաստանը։
Քաղաքագետը ողջունում է իշխանության քայլը՝ վերադարձնել 4 գյուղատարածքները, սակայն հարց է հնչեցնում, թե արդյո՞ք իշխանությունը հայտարարությունից հետո կգնա նախանշված ճանապարհով, թե՝ ոչ․ «Իշխանությունը կգնա՞ այդ ճանապարհով, թե՞ արեց այդ հայտարարությունը, որ ալիբի ունենա։ Չի կարելի մարդկանց մոլորեցնել և ասել, որ վաղը մտնում ենք ԵՄ։ Դեմ չեմ՝ շաբաթը մեկ վարչապետը գնա Պուտինի հետ լանչ անի, բայց մեր սայլը տեղից շարժվի»։
Մանրամասները՝ տեսանյութում