Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։
Նա անդրադարձել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի թեմային, այս համատեքստում խոսել հայ-ռուսական, Հայաստան-ԵՄ և Հայաստան-Արևմուտք գործակցության մասին։
Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ քաղաքական բազմավեկտորությունը պետք է նաև տնտեսության մեջ արտահայտվի. «Ռուսական կողմը խանդով է վերաբերվում ՀՀ տնտեսական քաղաքականությանը։ Պետք է գնանք նոր ստանդարտների. այդ դեպքում ռուսական խանդը կնվազի։ Ռուսական էլիտայի օլիգարխիկ հատվածը հարստանալուց հետո տեղափոխվում է Եվրոպա. ինչո՞ւ է տեղափոխվում, եթե վատ երկիր է։ Չես կարող մոնոպոլիաներ ունենալ և եվրոպական շուկայում տեղ ունենալ։ Որևէ երկրի գերիշխող դիրք հայկական շուկայում պետք է նվազեցնել»։
Պատգամավորն, անդրադառնալով Տավուշի սահմանակից տարածքների վերադարձի տնտեսական բաղադրիչին, նախ նշեց, որ Ադրբեջանն, ունենալով հաղթանակի էյֆորիա, ուզում է, որ իր կողմից զավթած տարածքների մասին չխոսենք։
Ըստ նրա, Արևմուտքը ճնշում է Ալիևի վարչակարգին, որ չի կարելի այդպես աշխատել. «Մենք ունենք միջազգային հանրության աջակցությունը, մենք արդար կողմն ենք։ Ոսկեպարցին կհասկանա, եթե վստահ լինի, որ ամեն բան արդար է արվելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում