Radar Զրույց

«Գազային ատրճանակս տարել են. ինձ անվտանգ չեմ զգում». Արա Պապյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն է։

Նա անդրադարձել է անկախությունից ի վեր ՄԱԿ ուղարկված Հայաստանի քարտեզներին, խոսել պատմական և իրական Հայաստանի, Տավուշի սահմանամերձ գյուղական տարածքների վերադարձի, ՊՊԾ գնդի գրավման և Նոր Նորքի ոստիկանության բաժնի միջադեպի մասին։

Արա Պապյանի խոսքով՝ ՀՀ-ն չի կարող լինել սովետական Հայաստանի իրավահաջորդը. «Ալմա-Աթան չի կարող հիմք հանդիսանալ. քաղաքական կամարտահայտություն է։ Հայ-ադրբեջանական սահմանը չի կարող խարսխված լինել Ալմա-Աթայի վրա»։

Խոսելով Ռուսաստանի մասին՝ Պապյանը նկատում է. «Պուտինը ճիշտ է ասում, բայց կեսը. Ռուսաստանը չի թողել, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Ռուսաստանի ծրագրերը ձախողվել են. 2025-ին Ալիևը ռուսներին դուրս է հանելու Արցախից»։

Մարտի 22-ին Նոր Նորքի ոստիկանության բաժանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արա Պապյանն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման և Նոր Նորքի դեպքի միջև հոգեբանական կապ է տեսնում. «Չեմ բացառում, որ էլի է լինելու. ոչ առաջինն ենք, ոչ վերջինը։ Գազային ատրճանակս տարել են. ինձ անվտանգ չեմ զգում։ Ինչու եք տարել գազային ատրճանակս. ինձ անվտանգ չեմ զգում։ Ինձ զրկել եք իմ անվտանգությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում