Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։
Նա անդրադարձել է Սամվել Շահրամանյանի հայտարարություններին, հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում հեռարձակելու արգելքին, խոսել ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ներկայացուցիչների հանդիպման, ինչպես նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 4 տարածքների վերադարձի մասին։
Միքայել Հայրապետյանի խոսքով՝ պետք է թույլ չտալ, որ 100․000 ազգակիցների անվան հետ խաղան. «Սրանք 100․000 ռանչպար արցախցիների գերեզմանափորն են։ 5-րդ շարասյունը խեղճ արցախցիներին թալանած մի բուռ սրիկաներն են։ Հայաստանի տակ ուզում են իրենց բաժին ականը դնել. իշխանությունները պետք է փորձեն ականազերծել։ Չեկիստ Շահրամանյանն ինչ է արել Հայաստանի համար, էն 2-ն ինչ են արել, որ հիմա Բաքվի բանտերում են»։
Սոլովյովի հաղորդումների դադարեցման մասով Հայրապետյանն ասում, որ Սոլովյովի հիմքը պետք է Հայաստանից կտրել. «Հայ մարդը երբ լսում է Սոլովյովին, հասկանում է, թե իր խրամատը որտեղ պետք է լինի»։
Խոսելով ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով ապրիլի 5-ի հանդիպման մասին՝ հանրային գործիչը նկատեց․ Պուտինի գծած խաղն է, իսկ նախագիծը ՌԴ-ում է գծվել. «Հայաստանն օտարերկրյա հատուկ ծառայությունների բաց դաշտ է։ Մի անգամ Զևս պիտի լինենք և կարողանանք Քրոնոսին ժամանակին հաղթել։ Բոլորս նույն նավի վրա ենք. 100 տարի առաջ հաշվի չառան՝ դաշնակ է, հնչակ է, արմենական է, բոլորին Դեր-Զոր քշեցին։ Ավելի լավ է արժանապատվորեն մեռնել, քան բռնաբարված ապրել։ Հատուկ ծառայություններն այստեղ վխտում են, որովհետև չգիտեն՝ մեզ ինչպես կդրսևորենք»։
Մանրամասները՝ տեսանյութում