Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։
Նա անդրադարձել է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի, ՀՀ վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպմանը, որտեղ պատրաստվում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը։
Խուրշուդյանի խոսքով՝ Փաշինյանը, Բլինքենն ու Ֆոն դեռ Լայենը չեն հավաքվելու՝ սուրճ խմեն. բան է առաջարկվելու։
«Փաշինյանը Ալիևի ձեռքից «խլում» է փոխադարձ օկուպացիայի փաստարկը։
Ռուսաստանը Ալիևի ռեժիմին որպես բութ գործիք է օգտագործել Հայաստանի դեմ։
Հայաստանը համաձայնվել է Արևմուտքի պլանին։
Զախարովայի մոտ ամեն ինչ աժիոտաժ է առաջացնում։
Եթե ընդդիմադիր կուսակցությունը փռշտա, Զախարովան արձագանքելու է։
ՌԴ-ն գիտի՝ Հայաստանում ԵՄ անդամության և ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական որոշումը կայացված է»։
Մանրամասները՝ տեսանյութում