Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն է։
Նա անդրադարձել է թատրոնի և արվեստի ազդեցությանը հասարակության վրա, խոսել ստեղծված իրավիճակում մտավորականի գործունեության, կրթության, հարևանների հետ հարաբերությունների և իր բեմադրությունների մեսիջների մասին։
Ծատուրյանն ասում է, որ ինքն աթեիստ է, մահից էլ չի վախենում։ Օրինակ բերելով իր բեմադրություններից մեկը՝ «Մկների ժողովը», այն համեմատում է այսօրվա իրականության հետ ու նկատում՝ քանի դեռ բոլորը խոսում են, ոչինչ չի փոխվելու. «Եկեք մի շրջան մոռանանք Եղեռնը, թուրքերին փշի փշի անենք»,- ասում է նա։
Ժողովրդական արտիստը հավատում է, որ «ազգի արգանդը չի չորացել»։ Ըստ նրա՝ ընտանիք ստեղծելը, հայրենասիրությունը, երեխա մեծացնելը զոհողություններ են. «Կնոջս երբեք չեմ ասել՝ ես քեզ սիրում եմ, ինքն էլ՝ ինձ։ Բայց երբ խանութ եմ գնում, մի քանի ծաղիկ եմ առնում։ Խոսելով չէ, այլ՝ գործողություններով»։
Խոսելով խնդիրների մասին՝ Ծատուրյանը նկատում է՝ կրթության որակը լավը չէ. «Ուսուցիչը Նար-Դոսից, Շիրվանզադեից դենը բան չի իմանում»։
Մանրամասները՝ տեսանյութում