Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն է։
Այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան։ Աբրահամյանը Վազգեն Սարգսյանի մասին հուշեր, հետաքրքիր պատմություններ է ներկայացրել, խոսել իրենց մտերմության, Վազգեն Սարգսյանի լիրիկական կերպարի, հրաշալի հումարի և փխրուն լինելու մասին։
«Վազգեն Սարգսյանը բոլորի «պապան» էր, բոլորի պատասխանատուն։ Մի առիթով ականջիս ասաց՝ պատերազմը որձ տղերքն են շահում։ Հիշում եմ, երբ գնացել էր ԱՄՆ հանդիպումների։ Ետ եկավ, Կառավարության անդամները, նաև ես կանգնած էինք։ Ձայնը բարձրացրեց, թե պրոտոկոլով նախատեսվում է, որ միայն երկրի նախագահին դիմավորեն, ինչի՞ եք եկել։ Գնացեք ձեր գործերին։ Ինքը նստեց ղեկին, թե դու նստի։ Հետո մի քիչ լռեց ու ասաց՝ էս երկրին անլուրջ ենք վերաբերվել, սխալներ շատ ենք թույլ տվել»,- պատմեց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Վազգենի համար բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն էր. «Վազգենն ասում էր՝ երեսատեղ պիտի ունենամ, որ գնամ Լևոն Տեր-Պետրոսյանին ասեմ` ինչու քո հետ չհաձայնեցինք»։
Մանրամասները՝ տեսանյութում