Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է։
Նա անդրադարձել է Հայաստանի տնտեսությանն առնչվող հարցերի։ Այս համատեքստում խոսել հայ-ռուսական համագործակցության, լարվածության ֆոնին տնտեսական ակտիվության և ռիսկերի, ինչպես նաև ընդդիմության քննադատության մասին։
Թունյանի խոսքով՝ Հայաստանն անվտանգություն փնտրում է այնտեղ, որտեղ հնարավոր է այն ստանալ։
«Դժվար է մի կողմից ԵԱՏՄ անդամ լինել, մյուս կողմից չփչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ։
Հույս ունեմ՝ հայ-ռուսական հարաբերություններում կառուցողական դաշտից դուրս չենք գա։
Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածությունը ՌԴ-ից՝ ռիսկեր կան։
Հուսով եմ՝ բանը չի հասնի հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վատթարացմանը։
«Ջերմուկ»-ի դեպքը քայլ էր տնտեսվարողի և Հայաստանի տնտեսության դեմ։
Հույս ունեմ Պապոյանը կկարողանա ամեն ինչ անել, որ մեր առջև դրված թիրախին հասնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում