Radar Զրույց

«Մարտի 1-ով նպաստեցինք Ղարաբաղը այս դաժան ճակատագրին արժանացնելուն». Արմեն Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է։

Այսօր՝ «Մարտի 1»-ի 16-րդ տարելիցի օրն, անդրադարձել է 2018թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին,  քրեական գործի դրվագներին, խոսել կազմակերպիչների, նրանց նպատակների ու հետևանքների մասին։

Խաչատրյանի խոսքով՝ «Մարտի 1»-ը միայն նախագահական աթոռի վերաբերյալ չէր.

«Անգամ քոչարյանական դիկտատուրական բնույթը հաշվի առնելով՝ չեմ հավատացել, որ կկրակեն։

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը քաղաքական որոշում է եղել։

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել քաղաքական արենայում խաղացող դառնալու նպատակով։

Նիկոլ Փաշինյանի դատապարտման օրը «Մարտի 1»-ը բացահայտված էր։

«Մարտի 1»-ի գործով պատասխանատվության են ենթարկվել միայն ընդդիմության ակտիվիստները։

Պետք էր ներքևից գնայինք, որ հասնեինք Քոչարյանին․ 3 սենյակի չափ ապացույց լիներ։

«Մարտի 1»-ով նպաստեցինք Ղարաբաղը այս դաժան ճակատագրին արժանացնելուն։

Ավելի շատ համարում եմ, որ կլինի նոր «Մարտի 1», քան հիմք ունեմ բացառել նոր «մարտի 1-երը»։

Մանրամասները՝ տեսանյութում