Radar Զրույց

«Սերժ Սարգսյանի մոտ «Մարտի 1»-ի մասին խոսելիս բռնկումներ են լինում». Արման Գալոյան  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը լրագրող Արման Գալոյանն է։

Վաղը կլրանա 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների 16-րդ տարելիցը։ Նա անդրադարձել է այդ իրադարձություններին, սահմանադրական կարգի տապալմանը, ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանին, ԼՂ-ից Հայաստան բերված մեծ քանակությամբ զորամիավորումների, այդ թվում՝ դիպուկահարների առկայությանը, «Մարտի 1»-ի վերաբացված գործին և Սերժ Սարգսյանի հայտարարություններին։

Գալոյանի խոսքով՝ 2008թ․ մարտի 1-ին իշխանությունը նախընտրեց ցուցարարներին գնդակահարել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը չէր պատրաստվում իշխանությունը թողնել ընդդիմությունը. «Մարտի 1-ին պետության ողնաշարը կոտրվեց, տապալվեց սահմանադրական կարգը։ Մարտի 1-ին Ղարաբաղից մեծ քանակությամբ զորք էր բերվել Հայաստան»։

Լրագրողի դիտարկմամբ՝ «Մարտի 1»-ի գործն, ընդհանուր առմամբ, բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն. «Մարտի 1»-ի գործը վերաբացվեց, բայց անփառունակ ավարտ ունեցավ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, լավ կլիներ՝ ինքը մեկնաբաներ դրանք։ Սերժ Սարգսյանի մոտ բռնկումներ են լինում, երբ «Մարտի 1»-ի մասին է խոսում։ Սարգսյանն, ըստ էության, լեգիտիմացնում է «Մարտի 1»-ի սպանությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում