Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն է։
Նա անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի գործին, խոսել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն աշխատանքին, իշխանափոխության անընդունելիության և առկա մարտահրավերների մասին։
Բախշյանի խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը ստեղծողն էլ, կոծկողն էլ, ծռողն էլ ԱԱԾ-ն է, իսկ 2018-ին ինքը հավատացել է, որ այդ գործն ու «Մարտի 1»-ը բացահայտվելու են․
«Այսօրը «Հոկտեմբերի 27»-ի հետևանք է։
Այսօրը բացահայտում է «Հոկտեմբերի 27»-ի դրսի հովանավորներին՝ ներսի տականքների օգնությամբ։
Վազգենն ու Դեմիրճյանը թույլ կտայի՞ն՝ որևէ մեկը Մեղրիի միջանցքի մասին խոսեր։
Հիմա ուզում են Հայաստանի գլուխը խուզել։
Հոկտեմբերի 26-ին Յուրան ձեռքը խփեց սեղանին՝ դու՞ էլ չես ուզում լսել։
Մեղավոր եմ զգում, որ հոկտեմբերի 27-ի նախորդ օրը չլսեցի Յուրային։
Յուրան անընդհատ ասում էր՝ բա որ Վազգենին մի բան լինի։
Ամաչում եմ խորհրդարանի նիստերը նայել։
Այս պահին չի կարելի խոսել իշխանափոխության մասին։
Սեյրան Օհանյան, չափը մի անցի։
Ռուսին պետք է ցույց տալ՝ ատամ ունես, թե լրիվ անատամ պառավ ես։
Եթե հույս կա, որ այս պետությունը կմնա, դա այսօրվա իշխանությունն է»։
Մանրամասները՝ տեսանյութում