Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։
Նա անդրադարձել է Մյունխենում և Ֆրանսիայում տեղի ունեցած հանդիպումներին, հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտությանը, Զելենսկու՝ տարածաշրջան գալու վերաբերյալ խոսակցություններին և խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը։
Ղևոնդյանի խոսքով՝ ՌԴ-ն չի կարող Հայաստանին մեղադրել բարոյական կողմը խախտելու մեջ, և այնտեղ բավականին անհանգստացած են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա.
«Արևմուտքում կա մտայնություն, որ Ադրբեջանը վերադառնալու է արևմտյան հարթակներ։
Եթե Զելենսկու այցը խորհրդանշական է, ապա հրավիրելուց առաջ պետք է մի քանի անգամ ավել մտածեին։
Հայաստանը երկար տարիներ Ուկրաինայի նկատմամբ բացասական քաղաքականություն է տարել։
Հայ-ռուսական հարաբերությունները փտում են։
Խաղաղության պայմանագիր ավելի շատ Արևմուտքին է պետք, քան Հայաստանին և Ադրբեջանին։
Պետք չէ մոտ ժամանակներս մեր տարածաշրջանում խաղաղության սպասել»։
Մանրամասները՝ տեսանյութում