Radar Զրույց

«Շանս որ հարցնես, 96 կոռուպցիոների անուն կտա. վարչապետին խաբում են». Ալեքսանդր Սիրունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է։

Նա անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձմանն առնչվող հարցերի, խոսել դատական բարեփոխումներից, ինչպես նաև փաստաբանների համար հարկման նոր մեխանիզմի ներդրման մասին։

Սիրունյանի խոսքով՝ սա ապօրինի գույի բռնագանձման գործընթաց չէ.

«Իմ շանը որ հարցնես, 96 կոռուպցիոների անուն կտա։

Կասկած էի հայտնել, որ նախկին դատախազ Դավթյան Արթուրի տունը ապօրինի գույք է. ի՞նչ արեցիք էդ տունը։

Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ իր տունը 20 միլիոն վարկով է. 20 միլիոնով հնարավոր չէ  այդպիսի տուն սարքել․ 200-ով լինում է։

Առանց ամաչելու՝ գլխավոր դատախազը վարչապետին խաբում է։

Ասում են՝ ապօրինի գույքով Կոտայքի մարզպետից հող են բռնագանձել. խաբում են վարչապետին։

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքում հակասահմանադրականություն կա։

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքում չկա հավասարություն։

Եթե քրգործ չկա, ապօրինի գույք չկա, ինչքան ուզում ես, ապօրինի գույք ունեցի։

Սերժի պաշտոնավարման 2-րդ ժամկետում դատարանները համալրվեցին բանիմաց, ազնիվ կադրերով։

Բոլոր դատավորներին պետք է հանեին, ուղարկեին վերապատրաստման, հետո քննություն վերցնեին։

Իմ սրտի դատախազը պիտի լինի մարդ, որը հետևում է օրենքի տառին։

Էդ ո՞վ է իր հայացքների համար նստած. Հայաստանում քաղբանտարկյալ չկա։

Շահրամանյանի շոֆեռին են բռնել նարկոտիկով. հիմա նա քաղհալածյալ է՞։

Շահրամանյանն ասում է՝ իմ նարկոման ախրանիկը քաղհալածյալ է»։

Մանրամասները՝ տեսանյութում