Radar Զրույց

«Ո՞ւմ հիվանդագին մտքի արդյունքն է, թե անկախությունը մեզ նվիրվել է». Արամ Մանուկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանն է։ 

Զրույցի առանցքում ղարաբաղյան շարժման 36–ամյակն է։ Մանուկյանը պատմել է շարժմանը միանալու, մինչև առաջնագիծ հասնելու, անկախության հռչակագրի ընդունման, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, ինչպես նաև անկախությանը հաջորդած դժվարությունների մասին։

Արամ Մանուկյանի խոսքով՝ «Ղարաբաղ» կոմիտեն ժողովրդի ոչ ֆորմալ աջակցությամբ ձևավորվեց, և որոշ ժամանակ անց, ժողովրդի շնորհիվ, առանձնացան շարժման լիդերները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն առաջ ընկան մյուսներից. «Դեմոկրատական սկզբունքը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքի ձեռագիրը։ Ղարաբաղյան շարժումը պետականություն ստեղծող շարժում էր։ 88-ի հեղափոխությունը մարդկանց մեջ է տեղի ունեցել, իսկ շարժման ղեկավարների սթափությունը թույլ տվեց, որ ժողովուրդն արկածախնդրությունից հեռու մնա»։

Հարցին՝ անկախությունը նվաճվե՞լ է, թե՞ նվիրվել, Մանուկյանը վստահ պատասխանեց՝ անկախությունը նվաճել ենք, այն էլ՝ ինչ զրկանքներով. «Ղարաբաղյան շարժումը եղել է Սովետական միության ազատագրական շարժումների առաջնեկը։ Ճիշտ է, հենց մտցրինք ազգային դրամը, ինֆլյացիա տեղի ունեցավ, քանդվեց երկիրը, բայց անցանք բարդությունները։ Արձանագրված փաստ է՝ Բեռլինի պատի քանդվելը սկսվեց հեռավոր Ղարաբաղի լեռներում։ Այն ժամանակ ռուսները ստիպում էին ստեղծել նոր Սովետական միություն և հանրաքվե անել։ Ու՞մ հիվանդագին մտքի արդյունքն է, թե մեզ նվիրվել է անկախությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում