Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է։
Նա անդրադարձել է Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովին, խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արևմուտքում Հայաստանի վստահելի համբավի, ռուս-ադրբեջանական տանդեմի, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքերի մասին։
Բաբաջանյանի խոսքով՝ Մյունխենում չկար որևէ հստակ ուղերձ, որը կարող է կանխորոշել հակամարտության ելքը.
«Սա Ալիևը չէ, սա Ադրբեջանի քաշային կարգի վարքագիծ չէ։ Ալիևի՝ Մյունխենում գտնվելը ցույց է տալիս, որ առանց Արևմուտքի՝ Ադրբեջանը գոյություն ունենալ չի կարող։ ԱՄՆ և ԵՄ առանձին շրջանակներ Ալիևին հասցրել են՝ սանկցիաներն անխուսափելի են լինելու։ Ադրբեջանը նյարդային դիմակայունության թեստ է հայտարարել Հայաստանին»։
Նրա կարծիքով՝ մեր խնդիրներն ավելի շատ ներքին են, քան արտաքին, իսկ հարցին՝ ինչո՞ւ Բլինքենի միջնորդությամբ տեղի չունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում, պարզաբանել է՝ Ալիևը խնդիր է տեսել.
«Ադրբեջանը բացառապես ՌԴ-ի թողտվությամբ գործելու ազատություն ունի։
ՌԴ-ի հաշվարկները, որ Ավդեևկան պետք է ընկներ մյունխենյան համաժողովի օրը, հակառակ էֆեկտ ունեցան։
Ռուսաստանն իր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում։
Ռուսաստանն իրեն խոցված է համարում ՍՍՀՄ փլուզման փաստով։
Ռուսաստանն իր գործողությունների մեջ կանգ չի առնելու, իսկ Հայաստանն Արևմուտքում վստահելի համարում ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում