Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է։
Նա անդրադարձել է Ալիևի հայտարարություններին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Արևմուտք-Ռուսաստան դիրքորոշումներին, ՀԱՊԿ-ից առաջացած դժգոհությանը, ինչպես նաև նոր էսկալացիայի հավանականությանը։
Նորիկյանի խոսքով՝ Ալիևն իրավունք չունի քիթը խոթել Հայաստանի ներքին գործերի մեջ. «Ալիևին խաղաղություն պետք չէ։ Նա փորձում է առավելագույնը քաղել Հայաստանից։ Իսկ Խաղաղության պայմանագիր չի կնքվում, որովհետև ՌԴ-ն դեմ է»։
Իսկ թե ինչու հայ-ադրբեջանական բանակցությունները նույն ակտիվությունը չունեն, մինչ ԼՂ անկումը, Նորիկյանը կարծիքով՝ Արևմուտքը հաշվի չէր առել, որ այստեղ ՌԴ-ի թևերը ամբողջությամբ ջարդված չեն. «Ալիևը առաջնորդվեց սեփական անձի առավելապաշտությամբ։ Երբ նա թքում է Արևմուտքի ճակատին, դառնում է Կրեմլի բարեկամը»։
ՀԱՊԿ-ի առնչությամբ քաղաքական գործիչը նկատում է, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ է ՀԱՊԿ-ի նկատմամբ դժգոհություն եղել. «Եկեք՝ ռուսների հետ պարզ խոսենք։ Ալիևն իր ստրատեգիական նպատակից նահանջ չի կատարել։ Չգիտենք՝ Պուտինն ինչ դոկտրինով հանդես կգա։ Քանի դեռ սահմանին ինքնաձիգով զինվորներ են կանգնած, էսկալացիայի վտանգն առկա է»։
Մանրամասները՝ տեսանյութում