Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։
Նա անդրադարձել է սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներին, խոսել անկախության հռչակագրին հղման, օրհներգի ու զինանշանի փոփոխության, ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու՝ ԿԳՄՍ նախարարության նախագծի մասին։
Ասլանյանի խոսքով՝ անկախության հռչակագիրը «մեր հոգու կանչն է». «Տարուց ավելի է՝ Ադրբեջանը չի կարողանում մատ թափ տալ։ Ադրբեջանը հասկացել է՝ Հայաստանը դանդաղորեն իր մեջքն ուղղում է։ Ադրբեջանի պահանջները ներքին լսարանի համար են։ Ընդդիմություն կոչեցյալը, լուն ուղտ դարձրած, մեսիջներ է ուղարկում Ալիևին։ Ընդդիմության երազանքն է, որ այս պետությունը չկայանա»։
Նրա դիտարկմամբ՝ գերբում և հիմնում շատ խնդրահարույց բաներ կան. «Ես, որպես հայ, չեմ ցանկանում այդ հիմնը լսել։ Գտնում եմ, որ հիմնն ամբողջությամբ պետք է փոխվի։ Զինանշանում կան բաներ, որոնք հայ հոգուն հարիր չեն»։
Խոսելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասին՝ պատգամավորը նկատեց, որ Անդրանիկի, Գևորգ Չաուշի օրինակը նաև բացասական հետևանք է թողել։
Մանրամասները՝ տեսանյութում