Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն է։
Նա անդրադարձել է իշխանության և ընդդիմության գործունեությանը, խոսել անցյալի սխալների, ոչմիթիզականության, 4-րդ խոսափողի, ինչպես նաև «Հոկտեմբերի 27»-ի մասին։
Սադոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հասկանում էին, որ երկրի պաշտպանական համակարգը թույլ է․
«Երբ Սերժը տեսավ, որ տարբերակ չկա, ու Ադրբեջանը հարձակվելու է, հոժար կամքով գնաց։
Երբ Քոչարյանը եկավ իշխանության, քաղաքական դաշտը ինտենսիվորեն քանդվեց։
Մենք սպասում էինք, նույնիսկ կասկածում, որ «Հոկտեմբերի 27» լինելու է։
Վարչապետ եղած ժամանակ արդեն պարզ էր՝ ով է Ռոբերտ Քոչարյանը։
Վազգեն Սարգսյանը պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին. մենք չկարողացանք։
Քոչարյանը, տեսնելով իշխանության վայելքների համը, ամեն ինչ արեց, որ Վազգենն իշխանության չգա։
Առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին էր ձեռք տալիս ազատվել Վազգեն Սարգսյանից։
Երբ Վազգեն Մանուկյանը հույսը դրեց Քոչարյանի վրա, մեր հարաբերությունները կտրուկ փոխվեցին։
Ափսոսում եմ, որ հնարավորություն չունեմ օգտագործել իմ 4-րդ խոսափողը»։
Մանրամասները՝ տեսանյութում