Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրն «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» հկ հիմնադիր նախագահ, պահեստազորի գնդապետ Աիդա Սերոբյան է։
Նա անդրադարձել է բանակի կազմավորման պատմությանը, խոսել բանակում արատավոր դեպքերի, կանաց դերի ու կարևորության, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի մասին։
Սերոբյանը պատմում է, որ ամենամեծ երազանքն էր բանակ ունենալը։ Նա հիշում է, որ պարտիզանական ջոկատներում էր մարտնչում, երբ ստեղծվեց բանակը. «Երբ Վազգեն Սարգսյանը հաղթանակի օրը «պառադ» արեց հրապարակում, լալիս էի. մորս խաբեցի, թե Ջերմուկ են գործուղում, բայց ռազմաճակատ գնացի»։
Ըստ նրա՝ եթե զորամասի հրամանատարները կանայք լինեն, արատավոր դեպքեր քիչ կլինեն․
«Հրամանատարն օրինակ պետք է լինի իր զինվորի համար։
Զինվորը պետք է նայի հրամանատարին ու երազի նրան նմանվել։
Ավտոմատի կռիվ չէ, արդիական զենքեր են պետք։
Հայաստանն Իսրայելի նման պետք է կանանց զորակոչի. դեռ 94-ին եմ ասել»։
Մանրամասները՝ տեսանյութում