Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն է։
Նա անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության աշխատանքին, խոսել ընդդիմության կողմից քննադատության չափաբաժնի թուլացման, իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունների և այդ ուղղությամբ նախատեսված քայլերի մասին։
Նազարյանի խոսքով՝ ԱԺ ընդդիմությունը միայնակ չի կարող երկիրը դուրս բերել մղձավանջից, իսկ քննադատությունը հայհոյանքն ու իրար վրա բռունցք թափահարելը չէ։ Նրա դիտարկմամբ՝ ընկալում չկա, որ մեզ որևէ մեկն ընդդիմություն չի ընտրել.
«Ամենամեծ սպառնացող վտանգն ինքնաոչնչացման մրցավազքն է։
Մոդա է՝ ով ավելի ծանր սցենար կգրի Հայաստանի ապագայի համար, ավելի ընդդիմադիր է։
Հայաստանում միացրած է ինքնաոչնչացման մեխանիզմը. Ալիևն էլ ասում է՝ էս ովքե՞ր են։
Չենք կարող նույն քանակով հանրահավաք անել, որքան Մադրիդում կամ Նյու Յորքում են անում։ Աշխարհում գործիքակազմ չկա, որ կիրառած չլինենք իշխանափոխության համար։
Պետք է այնպես անենք, որ մարդը հասկանա՝ լիսկաներն էլ չեն գալու, իր վրա իշխեն։
Ցավում եմ, որ հանրությունը լավ չի ճանաչում, թե ինչպիսի մարդիկ են հավաքված մեր խմբակցությունում»։
Մանրամասները՝ տեսանյութում