Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է։
Նա անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Արևմուտք-ՌԴ հակամարտությանը, խոսել Ալիևի՝ վաշինգտոնյան բանակցություններին չգնալու պատճառների և Երևանի գործողությունների մասին, որոնցից պետք է բխեն Հայաստանի եվրաինտեգրման քայլերը։
Խզմալյանի խոսքով՝ Հայաստանը խուսափում է պուտինյան ռեժիմին մատնանշել որպես հայ ժողովրդի գլխավոր դահիճ, իսկ Ալիևը կատարեց իր ընտրությունը դեպի ռուս-թուրքական դաշինք.
«Ալիևը «վաճառում է» իր երկիրը՝ որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր։
Արցախն այն բոնուսն էր, որով Ռուսաստանը վճարեց Ադրբեջանին։
Արևմուտքի նպատակը ոչ թե Ադրբեջանին պատժելն է, այլ Ռուսատանին տարածաշրջանից հեռացնելը։
Արևմուտքը Ադրբեջանին ժամանակավոր քաղաքական խուլիգանություն է թույլ է տալիս։
Պուտինն ու Ալիևը նման են առնետների, որոնք անկյուն են մղված։
Մեծ բռնապետն ավելի կարևոր է Արևմուտքի համար, քան փոքրը։
Հայաստանը Ռուսաստանի համար շարունակում է մնալ գաղութ»։
Մանրամասները՝ տեսանյութում