Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանն է։
Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին, խոսել խորհրդարանական ընդդիմության և իշխանության գործելաոճի, ընդդիմության պարտության և արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։
Սամսոնյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունն ընտրողներին խոստացել է մի բան, որը չէր կարող անել, և, որպես տիտղոսային ընդդիմություն, պարտվեց և ներսում, և դրսում։ Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը, եթե անգամ ցանկանա, չի կարող իշխանափոխություն անել.
«Խորհրդարանական ընդդիմությունը իշխանության համար պարգև է։
ԱԺ ընդդիմությունը բավականին խոցելի է։
Եթե լավ երկիր պահեին 2018-ը տեղի չէր ունենա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն տեսնում եմ, բայց այս ընդդիմությունը հաջորդ իշխանություն լինելու հայտ չի կարող ներկայացնել։ Այս ընդդիմության հետ բոլոր հարցերը փակված են»։
Մանրամասները՝ տեսանյութում