Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ազատամարտիկ Վարդան Մալխասյանն է։
Նա անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ընդդիմություն-իշխանություն աշխատանքին, ինչպես նաև խոսել տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի կատարած մարզային այցերի և նրա կողմից իրականացվող ստուգումների մասին։
Մալխասյանի խոսքով՝ «ողորմելի Ալիևը» սանձել է ուզում հողմերին. «Ապշերոնյան սուլթան Ալիևը շուտով կդառնա ապշերոնյան ոչխար։ Ամերիկայի մատը խառն է, որ Հնդկաստանը մեզ զենք է տալիս։ Թուրքերը լավ գիտեն, որ հայերը այդքան շուտ ծնկի եկող, ստրկացող չեն։ Ալիևը գիտի, որ ձեռք է բերել պյուռոսյան հաղթանակ։ Ալիևը չի կարողանում և չի կարողանալու բնակեցնել Ղարաբաղը։ Ալիևին զգուշացրել են՝ Արցախի հարցը դեռ պարզաբանված չէ։ Ալիևը թող Միլոշևիչից ուժեղ չլինի, կտանեն, հոգով հոգի կկորցնեն։ Աշոտյանի գործն ուղարկեք Եվրադատարան, տեսեք՝ ինչ պատասխան կտա։ Փաշինյանը խստության մասշտաբը պետք է մեծացնի. շատ հարցերում նրան խաբում են»։
Մանրամասները՝ տեսանյութում