Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։ Նա անդրադարձել է ընդդիմության հետ աշխատանքին, եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, խոսել հայ-ռուսական հարաբերություններից և տարեսկզբին տեղի ունեցած պաշտոնանկություններից։
Աղազարյանի խոսքով՝ ընդդիմության շարքում կան գործիչներ, որոնք օգտակար կարող են լինել ԱԺ աշխատանքում։ Իսկ պաշտոնանկությունների մասին հարցին ի պատասխան՝ պատգամավորը նկատեց, որ իշխանությունը ցանկացած մարդու այլասերելու հատկություն ունի. «Վարչապետի շոկաթերապիան նպաստում է, որ այլասերման պրոցեսը դանդաղի։ Նմանատիպ գործելաոճը հեշտացնում է մեր աշխատանքը ու դանդաղեցնում այլասերման պրոցեսը»։
Հարցին՝ որքանով է ժողովրդավարական արժեքներ ունեցող երկրի համար ընդունելի քաղբանտարկյալներ ունենալու հանգամանքը, Հովիկ Աղազարյանն ասաց, որ չի հասկանում երբ և որտեղ է ծնվել քաղբանտարկյալ տերմինը. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»։
Նրա դիտարկմամբ՝ շատ դեպքերում շահն այնքան է շարժիչ ուժ դառնում, որ հոգևոր առաջնորդները դառնում են քաղաքական գործիչներ․ «Գարեգին Երկրորդը քաղաքական գործիչ է, հոգևոր առաջնորդ չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում