Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրն իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններին, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ադրբեջանում, ԵՄ-ում տեղի ունենալիք ընտրություններին, խոսել հայ-ռուսական հարաբերությունների և Ալիևի նպատակների մասին։
Հարությունյանի խոսքով՝ միջազգային հանրությանը չի հետաքրքրում՝ այդ մի կտոր տարածքը կլինի Ադրբեջանի, թե Հայաստանի կազմում, կարևորը՝ խաղաղություն լինի տարածաշրջանում․
«Հայաստանը Ռուսաստանի համար այն գործընկերը չի, հանուն որի պետք է զոհի իր շահը, կամ հանուն որի գնա Ադրբեջանի հետ լարվածության։ Ադրբեջանում և Մոսկվայում զարգացումներ են, որոնք անվանելու են ընտրություն։ Ադրբեջանում և Մոսկվայում ընտրություններից հետո իշխանափոխություն չի լինելու։ Ալիևի բոլոր ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ։ Ադրբեջանը փորձելու է գծել հայ-ադրբեջանական սահմանը այնտեղից, որտեղ նրա զինվորի ոտքն է։ 2020-ի նոյեմբերին ավելի լավ վիճակում էինք, քան այսօր։ Վերջին «չի կարելին» մեր հարավային սահմանի անձեռնմխելիությունն է»։
Մանրամասները՝ տեսանյութում