Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է։ Նա անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, խոսել ԱՊՀ, ԵԱՏՄ նիստերին Հայաստանի չմասնակցելու կարևորության, Հայաստանում ռուսական ներկայության կրճատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։
Մեհրաբյանի խոսքով՝ ՍՍՀՄ փլուզման 2-րդ փուլն է կեղտոտ ձևով տեղի ունենում, և այդ կեղտը հասնում է մեզ. «Հայաստանում պետք է կրճատենք ռուսական աննորմալ մեծ ներկայությունը։ Պետք է սովորենք ապրել առանց Ռուսաստանի. չկա, մեռել է Ռուսաստանը։ Ռուսաստանը նման է Լենինին, որը մեռել է, բայց թաղված չէ։
Գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Այս կոնֆլիկտը ռուսներն են ստեղծել, որպեսզի չգնան այստեղից»։
Մանրամասները՝ տեսանյութում