Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն է։ Նա ամփոփել է ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ կատարված աշխատանքը, անդրադարձել այս ընթացքում կնքված 4 հաշտություններին, 94 հայցադիմումներին ու դատախազության պահանջներին։
Դատախազի տեղակալի խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչության կազմավորումից ի վեր նախաձեռնվել է 431 ուսումնասիրություն․ «130 անձի պատկանող գույքի վերաբերյալ դատարան է ներկայացվել 140 միջնորդություն գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Դատարան է ներկայացվել 94 հայցադիմում։ Հանրության համար ամենահետաքրքիրը պահանջվող գումարի չափն է։ Պետք է նշեմ, որ ներկա պահին ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն ու իրավաբանական անձանց մասնակցության արժեքն է որոշված։ Ներկա պահին որոշվածների մասով ընդհանուր հայցագինն այդ 94 հայցադիմումով կազմում է 510 մլրդ դրամ»։
Մանրամասները տեսանյութում