Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը սննդի անվտանգության տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանն է։ Նա անդրադարձել է վերջին շրջանում Լարսի անցակետում առաջացած խնդիրներին, խոսել ռուսների հետ բանակցությունների, նոր տարվա նախաշեմին ակտիվացող առևտրի և ՍԱՏՄ-ի կողմից իրականացվող վերահսկողության, ինչպես նաև սպանդանոցների վերաբերյալ տնտեսվարողների անհանգստության և սպառողների անվտանգությանն առնչվող հարցերի մասին։
Անուշ Հարությունյանի խոսքով՝ Լարսում բեռների հիմնական խնդիրը փաստաթղթային է եղել.
«Ռուսական կողմի հետ բանակցություններ են եղել․ որևէ տարբերակված վերաբերմունք Հայաստանի բեռների նկատմամբ չպետք է լինի։
ՍԱՏՄ-ի խնդիրն է՝ թույլ չտալ, որ ոչ սպանդանոցային միսը հայտնվի իրացման ցանցում։
«Մեզ վաճառել են վատ միս, հիվանդ կենդանու միս». ՍԱՏՄ-ին հասցեագրվող հիմնական բողոքներից է։ Մի գնեք, եթե վստահ չեք, որ ձեզ վաճառում են սպանդանոցային ծագման միս։
Եթե ամբողջությամբ անցնենք սպանդանոցային մորթի, մսի գինը նույնիսկ կարող է իջնել։ Եթե բակային մորթ չլինի, մսի գնի որևէ տատանում չի լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում