Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԼՂ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։
Նա անդրադարձել է Ղարաբաղի անկմանը, Ադրբեջանի հետ բանակցությունները մերժելու վերաբերյալ խոսակցություններին, 22 պատգամավորով նոր նախագահ ընտրելու իրավացիությանը, խոսել նախկին նախագահի՝ անկեղծ չլինելու, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո դասեր չքաղելու մասին։
Ըստ նրա՝ ԼՂ–ն երբեք չի մերժել բանակցային որևէ գործընթաց. դրանք կեղծ թեզեր են. «Ադրբեջանի հետ բանակցելու կամ հանդիպելու պաշտոնական առաջարկ չի եղել։ Մենք լուծեցինք այդ պահի կարևորագույն խնդիրը՝ Արցախի նախագահ ընտրեցինք։ Սամվել Շահրամանյանից հիմնական պահանջն էր՝ չանել այն, ինչ անում էր նախկին նախագահը։ Կարճ ժամանակահատվածում կատարված որոշումները Սամվել Շահրամանյանի որոշումներն էին։ Շահրամանյանը կարողացավ ցույց տալ, որ կարողանում է որոշում կայացնել, անկախ նրանից՝ այդ որոշումը քոնն է, թե ոչ։
Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չտար էլ, այս պատերազմը լինելու էր։ Տեղեկություն ունեինք, որ ընդամենը 3-4 ժամ կարող ենք դիմակայել։ Սամվել Շահրամանյանը կարողացավ գտնել այդ լուծումը՝ փաստաթղթի ձևով։ Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթուղթը սպառել է իրեն՝ այդ պահին լուծում տալով։ Պետք է մտածել՝ ինչպես անել, որ ստորագրված փաստաթուղթն այլևս գոյություն չունենա։
Պատերազմի օրերին Սամվել Բաբայանի ուժի կողմից ճնշում է եղել Սամվել Շահրամանյանի վրա։ Արայիկ Հարությունյանը մեզ հետ անկեղծ չէր. իրականությունից քիչ էինք տեղյակ։ Արցախի ժողովուրդը հասկանում էր, որ ամեն օր դուրս գալով Վերածննդի հրապարակ՝ բան չի փոխելու։ Ադրբեջանի դրոշի ներքո Արցախ վերադարձ չեմ ընկալում. կա իրավունքի ուժով վերադարձի հնարավորություն»։
Մանրամասները՝ տեսանյութում