Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը գեղանկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան է։
Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը Radar Armenia-ն հյուրընկալվել էր Վանո Սիրադեղյանի ընկերոջ արվեստանոցում։
Սևադայի խոսքով՝ Վանո Սիրադեղյանը բացառիկ երևույթ էր. «Վանո Սիրադեղյանին ծիծաղելով ասացի՝ քեզ ի՞նչ ուղարկեմ ԱՄՆ-ից, լրջացրեց՝ զենք կարող ես ուղարկել։
Վանոն մարդամոտ էր, բայց նաև խիստ՝ իր ու իր գրականության նկատմամբ։ Վանո Սիրադեղյանը շատ սիրուն երգում էր. հատկապես «Պառավ յարս» շատ էր սիրում։
Վանոն տաղանդավոր էր ու շատ համարձակ. մի անգամ Վարդգես Պետրոսյանին քննադատեց։
Վանո Սիրադեղյանը լռակյաց էր, խոսում էր կտրուկ ու դիպուկ։ Համարյա ամեն օր Վանո Սիրադեղյանի տանը միասին հաց էինք ուտում։
Սիրադեղյանն ինձ ասաց՝ բանը բանից անցել է, խոսալու բան չկա։ Հնարավոր չէր, որ Վանոն խառնված լիներ նրա մեջ, ինչ վերագրում էին։
30 տարի է անցել, բայց մարդիկ նոր են հասկանում, որ Վանոն ճիշտ էր։ Վանո Սիրադեղյանի կորուստը մեծ կորուստ էր մեր ազգի համար։ Եթե Վանոն մնար, երկրի համար լավ կլիներ»։
Մանրամասները՝ տեսանյութում