Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն է։ Նա անդրադարձել է ԼՂ-ի անկմանը, խոսել ստեղծված իրավիճակի պատասխանատուների և մեղավորների, ինչպես նաև Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթղթի մասին։
Նրա խոսքով՝ Արցախի անկման դերակատարներն այն ուժերն էին, ովքեր տասնամյակներ ղեկավարում էին թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը. «Ակնհայտ էր, որ ռուսական կողմը մեր շահերի հաշվին զիջումների էր գնում՝ իր հարցերը լուծելով թշնամու հետ։ Լավրովի պլանի ընդունելի մասը ո՞րն էր, երբ ասել էին՝ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում։ Արցախի իշխանություններն այդպես էլ Ռուսաստանի լճի տակից դուրս չեկան։ Ռուսը, եթե ասեր գլուխներդ տարե՛ք, դրե՛ք թուրքի յաթաղանի տակ, պետք է տանեին դնեին՝ մի հատ «Спасибо, Россия» ասեին։ Արայիկ Հարությունյանը, եթե հրաժարական էլ չտար, վերջին պատերազմը լինելու էր։ Ճիշտ կլիներ և հարգանքի կարժանանար, եթե Սամվել Շահրամանյանը հրաժարական տար, քան արդարանար, թե ստիպված է եղել։ Արցախի ներսում պոտենցիալ չկար, որպեսզի դիմադրեին Ադրբեջանի ագրեսիային։ Բայց Սամվել Բաբայանի թիմից մարդ չգիտեմ, որ համաձայն լիներ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ինքնավարությանը։ Ադրբեջանը ոչ մի ինքնավարության չէր համաձայնելու. դա ուտոպիա է։ Ռուսաստանը համաձայն էր Արցախում իշխանափոխություն լինի, որպեսզի հակառուսական տրամադրություններ չզարգանան»։
Մանրամասները՝ տեսանյութում