Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին է։ Նա անդրադարձել է ԿԽՄԿ-ի գործունեությանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, խոսել Բաքվում պահվող գերիների, պահվող անձանց աջակցության ծրագրերի, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձնանց տրամադրված օգնության և առաջիկայում գործարկվելիք ծրագրի մասին․
«Սեպտեմբերի 29-ից առ այսօր ԿԽՄԿ-ն 50 անձի օգնել է ԼՂ-ից տեղափոխվել Հայաստան։ Կան անձինք, ովքեր ցանկություն են հայտնել մնալ ԼՂ-ում։ Որոշակի թվով անձինք շարունակում են ապրել Ղարաբաղում։ ԿԽՄԿ-ն ԼՂ-ում կապի մեջ է այնտեղ ապրելու ցանկություն ունեցող անձանց հետ։ ԼՂ-ում ԿԽՄԿ-ն ունի բժիշկ, որը զննել է այնտեղ մնացած անձանց։ Պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործառույթ ԿԽՄԿ-ն չունի։ ԿԽՄԿ-ն շարունակելու է Վագիֆ Խաչատրյանին տեսակցել, քանի դեռ նա անազատության մեջ է։ Ամենօրյա ռեժիմով շփվում ենք Բաքվի և Ղարաբաղի ԿԽՄԿ գրասենյակների թիմերի հետ։ ԿԽՄԿ-ն ԼՂ-ից տեղափոխվածների համար դրամական աջակցության ծրագիր կգործարկի»,- ասաց Զառա Ամատունին։
Մանրամասները՝ տեսանյութում