Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն է։ Նա անդրադարձել է ԼՂ անկմանը, նախորդ երեք տասնամյակի բանակցությունների, սխալների, 90-ականներին խաղաղություն հաստատելու հավանականությանը, «Մադրիդյան սկզբունքների», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունների, բայց 7 շրջանները տալու մասին բանակցությունների, ինչպես նաև ԼՂՀ-ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի ու ԼՂ բնակիչների՝ հայրենիք վերադառնալու հեռանկարի մասին։
Նրա խոսքով՝ բանակցություններից ԼՂ դուրս գալն օգնեց Ադրբեջանին խոսել, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքները. «Ալիևը հմուտ խաղարկեց խնդիրը նաև այն առումով, որ Հայաստանն ինքն ասաց, որ փոխարինում է Արցախին բանակցային սեղանի մոտ։ «Մադրիդյան սկզբունքներն» Ադրբեջանի կողմից Հայաստանն ագրեսոր հռչակելու համար հիմք ստեղծեցին։ Իմ հրաժարականի պատճառներից մեկն անհամաձայնությունն էր Հայաստանի կողմից «Մադրիդյան սկզբունքների» ընդունմանը։ Մենք կխուսափեինք վերջին, նաև՝ 2020թ․ պատերազմներից, եթե 2004-05 թթ. Հայաստանի պետական մարմիններն այլ քաղաքական գիծ որդեգրեին»։
Մանրամասները՝ տեսանյութում