Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ Նա անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, Իրանի կողմից պատերազմին անմիջական մասնակցությանը, Թուրքիայի և ԱՄՆ-ի ազդեցության, ինչպես նաև հակամարտության ազդեցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։
Արաբագետը չի կարծում, որ Իրանի հաշվարկների մեջ է մտնում պաղեստինա-իսրայելական հակամարտության և ուղիղ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելը․
«Այս պահին Իրանը ակտիվորեն չի ներքաշվի ռազմական գործողությունների մեջ։ Էրդողանն անկանխատեսելի ֆիգուր է․ ամեն ինչ սպասելի է Թուրքիայից։ Էրդողանը դիրքավորվում է որպես իսլամական աշխարհի առաջնորդ։ Դժվար կլինի ասել, թե որը կլինի Իսրայելի համար հաղթանակը։ Իրանը տարածաշրջանի քիչ երկրներից է, որը պրոքսիներով կարողանում է եղանակ փոխել։ Ադրբեջանը մտահոգվելու բան ունի, քանի որ Իսրայելը շատ կարևոր դաշնակից է»,- նկատեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում