Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։ Նա անդրադարձել է հասարակության պառակտվածությանը, խոսել Խորհրդային Միությունից դուրս գալուց հետո հայ հասարակության՝ անկախությանը պատրաստ լինելուն, միֆականացված միջավայրում ապրելու, ցեղասպանվածի բարդույթը չթոթափելու և հայերի ազգային առանձնահատկությունների մասին։
«Ի՞նչ պառակտվելու բան կա, եթե մարդը չի գնում Անդրանիկ Թևանյանի հետևից»․ նկատում է մշակութաբանը։
Խոսելով անկախությանը պատրաստ լինելու մասին՝ Թադևոսյանը նկատում է՝ 1988-ին մարդիկ դուրս էին եկել փողոց զուտ «հայդատական» կոչերով, ու այն ժամանակ շատերն անգամ Ղարաբաղի տեղը չգիտեին. «Մարդիկ ինչպես Ղարաբաղի մասին պատկերացում չունեին, այնպես էլ անկախության մասին չեն ունեցել։ Մարդիկ սկսեցին մութն ու ցուրտը չհանդուրժել, երբ տեսան անարդարություն։ Վազգեն Սարգսյանն ստեղծեց անպարտելի բանակի միֆը։ Վազգեն Սարգսյանը միֆականացրեց բանակը, հետո Քոչարյանն ու Սարգսյանը վերցրին այդ հարմար միֆը։
Ոչ թե կենացներով պիտի համոզել, որ «ազգ-բանակը» կարևոր է, այլ ռացիոնալ կետերով։ Եթե Վազգեն Սարգսյանն ու իր հրամանատարական թիմը հաղթանակից հետո չմիֆոլոգիզացվեին, 98-ի ռազմական հեղաշրջումը չէինք ունենա։ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը ակտուալացրեց ցեղասպանության թեման։ Չես կարող ցեղասպանության բարդույթով ժամանակակից պետություն կառուցել։ Սարդարապատն էլ էր միֆ. պետք է ճիշտ վերլուծել՝ ինչպես է եղել, որ հայերն այդ ժամանակ հաղթել են»։
Մանրամասները՝ տեսանյութում