Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.53

RUB4.26

Երևան 11 ℃

Рус Eng

«Ներսիսյան Գուրգենով, Շահրամանյան Սամվելով կամ Հարությունյան Արթուրով չես կարող երկիր պահել, բացառվում է». Հայկ Խանումյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Զրույց

25 Հոկտեմբերի 2023, 20:00

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։ Նա անդրադարձել է ԼՂ-ի անկմանը, խոսել սխալներից, այս իրավիճակին հասնելու մեղավորներից ու ԼՂ-ում տարիներ շարունակ տարվող քաղաքականությունից։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության 5-րդ վարչության չինովնիկների հետ շփումը ռուսական պետության հետ շփումներ չէ․ «Իրավիճակի վերաբերյալ նորմալ վերլուծություն չկար. սա է ամբողջ ողբերգությունը։ Արցախում մի բարձրաստիճան պաշտոնյա ունեինք, ով իրեն Մոնթեի հետ էր համեմատում, միֆերով էր ապրում։ Պետնախարար փոխելու անհրաժեշտությունը հասունացել էր. Արտակ Բեգլարյանը չէր կարողանում ոչինչ անել։ Հատկապես Ռուբեն Վարդանյանի պարագայում ճիշտ չէր շատ մեծ լիազորություններով պետնախարար նշանակելը։ Մարդիկ անձնական վախեր ունեին, և մեծ մասը նախընտրեց բարդակը, քան պետությունը»,- պատմեց Հայկ Խանումյանը՝ նշելով, որ Ադրբեջանը տարբեր սցենարներ է շոշափել՝ սկսած լեզու գտնելուց, մինչը ռազմական ճանապարհով հարցի լուծումը. «Աշխատել է հիմարության գործոնը. ինչպե՞ս կարող է տրամաբանություն լինել, երբ մարդիկ օպերացիա են մշակում և դրա հետևանքով հայտնվում են Բաքվում։ Մենք մի քանի շանս ունեինք, որոնք կորցրինք տարբեր փուլերում։ Ռուսաստանի դերն Արցախում չափազանցված է, նրանց հեղինակությունն անընդհատ ընկնում էր։ Բլոկադայի ընթացքում Գուրգեն Ներսիսյանը հանցավոր անգործությամբ ավելի սաստկացրեց վիճակը։ Ներսիսյան Գուրգենով, Շահրամանյան Սամվելով կամ Հարությունյան Արթուրով չես կարող երկիր պահել․ բացառվում է»։

Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների ոգևորվածությանը՝ ԼՂ-ում իշխանափոխության հետ կապված, Խանումյանն ասաց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախի էլիտայի վրա լուրջ ազդեցություն չուներ. «Այս ողբերգության մեջ Սերժ Սարգսյանը մեղքի մեծ բաժին ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում