Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Նելլի Մինասյանը։ Նա անդրադարձել է Էրդողան-Պուտին հանդիպմանը, հացահատիկային գործարքից բացի այլ պայմանավորվածություններին, խոսել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի, ինչպես նաև Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի շուրջ աշխարհաքաղաքական կոնսոլիդացիայի, տարածաշրջանում խաղաղության հաստատման առնչությամբ Թուրքիայի դերի մասին։
«Արևմուտքը Թուրքիային հանձնարարել էր հասնել հացահատիկի գործարքի վերագործարկմանը։ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը բազմաթիվ հարցերում համընկնում են։ Էրդողանը Ռուսաստան այլ բանի հետևից էր գնացել։ Օրերի հարց է, եթե Թուրքիան ցանկանա կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Էրդողանն ու Ալիևը արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը քննարկում են։ Թուրքիայի կողմից շարունակվում է Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը։ Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին փակուղային են»,- նկատում է թուրքագետ Նելլի Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում