Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Դավթաշեն վարչական շրջանում։ Եվ այսպես՝
- ստեղծվել և բարեկարգվել են տասնյակ բակային տարածքներ
- կառուցվել են խաղահրապարակներ
- կառուցվել են ֆուտբոլի դաշտեր
- վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգած տասնյակ վերելակներից 120-ը փոխարինվել են նորերով
- առաջիկա տարիներին նախատեսվում է փոխել բոլոր վերելակները
- հիմնանորոգվել և վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ
- վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի շուրջ 50 շքամուտք
- Ավան վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների նորոգման աշխատանքներ
- տեղադրվել են նոր եզրաքարեր
- վերջին 5 տարիներին իրականացվել են ոռոգման, կոյուղատար ցանցերի և ջրագծերի կառուցման, նորոգման աշխատանքներ
- բնակիչներին պատշաճ բժշկական ծառայություններ մատուցելու համար վերանորոգվել է համար 12 պոլիկլինիկայի շենքը
- պարբերաբար իրականացվում են փողոցների, բակերի և պուրակների լուսավորության ցանցի արդիականացում։