Radar Armenia-ի «Radar Զրույց» հաղորդաշարի շրջանակներում Երևանի փողոցներով շրջել և զրուցել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ։ Նա անդրադարձել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, խոսել իրենց նախընտրական ծրագրերի, քաղաքականությամբ զբաղվելու, ավելի զարգացած Երևան կառուցելու, իրենց նախընտրական ծրագրի տարբերության մասին, ինչպես նաև հիմնավորել, թե ինչու պետք է երևանցին հենց ԼՀԿ թեկնածուին տա իր քվեն։
Խոսելով քաղաքականություն մտնելու մասին՝ Դավիթ Խաժակյանն ասում է, որ այդ ընթացքում դադար քիչ է ունեցել, բայց վստահ է՝ հանգստանալու ժամանակը դեռ կգա. «Քաղաքականությամբ զբաղվելու որոշումս ընտանիքիս լուռ համաձայնությանն է արժանացել»։
Հարցին՝ ի՞նչ նվիրական ցանկություն ունի, որ պատրաստվում է քաղաքապետ դառնալու պարագայում իրականացնել, Խաժակյանն ասաց. «Ցանկանում եմ բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը բարեփոխված տեսնել։ Մարդկանց չեն հետաքրքրում բարդ ու վերացական մեգանախագծերը։ Ես փորձում եմ որևէ դրվագում հեծանիվ չհնարել։ Վերացնել համատիրությունները և լուծել շենքերի սպասարկման խնդիրը. սա է մեր նախընտրական ծրագրի առաջին կետը»։
Մանրամասները՝ տեսանյութում