Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Նա անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին, դրանք և Արցախում ստեղծված իրավիճակը շաղկապելու՝ ընդդիմության փորձերին, խոսել իրենց թիմի առաջնահերթությունների, կատարված աշխատանքների, 50%-ից ավել ձայն հավաքելու վերաբերյալ հայտարարությունների և Երևանը զարգացնելու մասին։
Պապոյանը, անդրադառնալով Երևանի ընտրություններն ու ղարաբաղյան հարցը շաղկապող ուժերին, նկատեց. «Մեր ծրագիրն ուղիղ խաղաղության, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին է, իսկ իրենց պատկերացմամբ՝ Արցախի հարցի լինելիությունը շարունակական պատերազմներն են»։
Խոսելով «Ապրելու երկիր» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների մասին՝ Պապոյանը անդրադարձավ Հայաստանը Թաթարստանի վերածելու հեռանկարի մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ նշելով․ «Եթե Թաթարստանում այդքան ուրախ է, ինչու՞ Ռուբեն Վարդանյանը չի գնում այնտեղ, կամ Մանե Թանդիլյանն ինչու՞ իր երեխաներին Թաթարստան չի ուղարկել, այլ զարգացած Ավստրալիա»։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների մասով Գևորգ Պապոյանը նկատեց. «Ուզում էիր «գազել»–ներ բերեիր, ասել ենք՝ «գազել» մի բեր, գերմանական «MAN» ավտոբուս բեր, ասել ես՝ չի լինի։ Մարությանն ասում է՝ իմ ցուցակի երկրորդ և հաջորդ համարներ, դուք ոչ մի բան եք, ես որ դառնամ քաղաքապետ, ես ու իմ բերած մարդիկ են ամենն անելու, իսկ դուք գալու եք ու ձեռ բարձրացնեք, ու եթե հանկարծ ձեզնից որևէ մեկը համարձակվի ձեռք չբարձրացնել, ինչ-որ սկանդալային բան կսարքեմ։ Հայկ Մարությանի ցուցակի մարդկանց պրոբլեմն է՝ մնալ, թե չմնալ այդ ցուցակում»։
ՔՊ թեկնածուի մասով էլ պատգամավորը ասաց․ «Մեր թեկնածուն «վատ խասյաթ» ունի՝ 20-30 տարվա չլուծված հարցերը լուծելու «խասյաթ»։ Պապոյանի հավաստիացմամբ՝ իրենք քաղաքային կառավարմամը վերաբերում են որպես լուրջ մենեջմենտի և պատասխանատվության։
Մանրամասները՝ տեսանյութում