Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը։ Նա անդրադարձել է իրենց նախընտրական ծրագրերի առանձնահատկությանը, խոսել ետընտրական գործընթացների, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև ընտրություններում մեծամասնության քվեն չստանալու դեպքում Երևանի ավագանում «Ապրելու երկրի»՝ որպես ընդդիմություն հանդես գալու հնարավորության և հաղթողներին շնորհավորելու մասին։
Կուսակցությունն, ըստ Առաքելյանի, նախընտրական ծրագիրը բաժանել է 4 մասի. «Երևանը պետք է եվրոպական մակարդակի մայրաքաղաք դառնա։ 8 մեգանախագիծ ունենք։ Ճոպանուղին մեր մեգանախագծերից կարևորագույնն է, իսկ Երևանի ռելիեֆի առանձնահատկությունները ճոպանուղու օգտին են խոսում»։
Առաքելյանը չի բացառում այլ ուժերի հետ համագործակցությունը, բայց վստահեցնում է, որ իրենք հաղթելու են գնում։ Դիտարկմանը, թե Ռուբեն Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է կուսակցության նախընտրական քարոզարշավում՝ խորհուրդ է տալիս, ֆինանսական աջակցություն ցուցաբերում ևն, Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Վարդանյանը «Ապրելու երկիր» կուսակցության գաղափարական գործընկերն է. «Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի ակտիվությունը և գործունեությունը Երևանում մեր հաջողությունից հետո ավելի մեծ է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում