Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Նա անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, խոսել ներքաղաքական խմորումների, ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին։
Նրա խոսքով՝ եթե Արայիկ Հարությունյանն անգամ հրաժարական տա, շատ բարդ է լինելու Արցախում որևէ ընտրություն կազմակերպել, քանի որ այնտեղ ամեն ցնցում Ալիևին հարձակման լրացուցիչ շանս է տալու։ Անդրադառնալով Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը՝ նա նկատեց. «40 տոննա ալյուրը 120․000 հոգու օրական նորմն է։ Հայաստանը Ալիևի դեմ քաղաքական լուրջ արշավ ծավավելու բազմաթիվ հիմքեր ունի։ Ադրբեջանն ամեն օր առիթ է տալիս, որ Հայաստանն ամեն օր դիմի ՄԱԿ-ի ԱԽ»։
Բարսեղյանը գտնում է, որ համաշխարհային քարոզի տեսանկյունից Հայաստանը պետք է բավականաչափ կոշտ միջոցների դիմի, աշխարհին հասկացնի, որ սա պատերազմ է բռնապետության և ժողովրդավարության միջև։
Մանրամասները՝ տեսանյութում